Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

7 անսպասելի միջոց՝ խռմփոցից ազատվելու համար. news.am

7 անսպասելի միջոց՝ խռմփոցից ազատվելու համար. news.am

Եթե գիշերային խռմփոց ունեք, առաջին հերթին անհրաժեշտ է թողնել ծխելը եւ ազատվել ավելորդ քաշից՝ դա դրական կազդի առողջության վրա՝ ընդհանրապես: Ահա եւս մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգնել ազատվել խռմփոցից:

 

•  Կոմպրեսիոն գուլպաներ հագեք: Այս գուլպաները սովորաբար հագնում են ինքնաթիռով ճանապարհորդելու ընթացքում՝ արյան մեջ տրոմբերի առաջացումը կանխելու նպատակով: Տորոնտոյի համալսարանի մասնագետները պնդում են, որ այս գուլպաները կարող են նկատելիորեն բարելավել խռմփոցը:

 

•   Նոր բարձեր ձեռք բերեք: Բարձերում ապրում են հազարավոր տիզեր, որոնք կարող են ալերգիկ ռեակցիա եւ խռմփոց առաջացնել: Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ փոխել բարձերը եւ լվանալ դրանք տաք ջրով:

 

•   Քնելուց առաջ ցայվեք: Եթե գիշերվա ընթացքում դժվարությամբ եք շնչում, քնելուց առաջ ցայվեք, քանի որ տաք ցնցուղը կօգնի բարելավել շնչառությունը: Կարելի է նաեւ քթի լվացում անել աղի լուծույթով:

 

•   Քնեք կողքի վրա: Այն մարդիկ, ովքեր քնում են մեջքի վրա, ավելի հաճախ են խռմփացնում, քան նրանք, ովքեր քնում են կողքի վրա:

 

•   Օդի խոնավացուցիչ ձեռք բերեք: Չոր օդը նպաստում է խռմփոցին, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում խոնավացնել օդը հատուկ միջոցներով:

 

•   Սովորեք երգել: Երգելը ըմպանի մկաններն ավելի ուժեղ է դարձնում, այդ պատճառով երգող մարդիկ ավելի հազվադեպ են խռմփացնում: Վերջերս այս թեմայով նույնիսկ հետազոտություն է անցկացվել, որը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում երգում են 20 րոպե, ավելի հազվադեպ են խռմփացնում եւ շնչառական ավելի քիչ խնդիրներ ունեն:

 

•   Մի խմեք քնելուց առաջ: Քնելուց առաջ օգտագործած ալկոհոլը ստիպում է մարդուն խռմփացնել, այդ պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս խմել քնելուց չորս ժամ առաջ:

 

Եթե այս ամենը չի օգնում եւ խնդիրները պահպանվում են, դիմեք բժշկի. հավանաբար կա խնդիր, որը կարելի է հաղթահարել միայն մասնագետի օգնությամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn--80aaccdhusn7aaftgr1dzf.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ